Ուկրաինայում Ռուսաստանի սկսած պատերազմի մեկնարկից ի վեր Վրաստան մուտք գործած Ռուսաստանի 711 քաղաքացի գրանցվել է որպես իրավաբանական անձ, իսկ 9 789 քաղաքացի՝ որպես անհատ ձեռնարկատեր: Տեղեկանում ենք batumelebi.netgazeti.ge պարբերականից:
Պաշտոնական տեղեկության համաձայն՝ ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո Վրաստան ժամանած Ռուսաստանի քաղաքացիներից 112 հազար 733-ը մնացել է Վրաստանում։
Վրաստանի հանրային ռեգիստրի տվյալներով, 2022 թվականի մարտի 1-ից հոկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ-ի 2 585 քաղաքացի Վրաստանում գնել է ընդհանուր առմամբ 2 964 բնակարան՝ 189 հազար 084 քմ ընդհանուր մակերեսով։
Նույն ժամանակահատվածում Ռուսաստանի 252 քաղաքացի Վրաստանում գնել է 249 հողամաս, որը կազմում է ընդհանուր 37,9 հեկտար, որից 53 քաղաքացի գնել է 61 հողամաս՝ առանց շենքերի և շինությունների, իսկ 199 քաղաքացի՝ 188 շինություններով հողատարածք:
Տվյալների համաձայն, այս տարվա հունվարի 1-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում աշխատանքի է տեղավորվել 1 493 օտարերկրացի. նրանցից 977-ը Ռուսաստանի քաղաքացիներ են։