Դմանիսիի մունիցիպալիտետի Դիդի Դմանիսի (Մեծ Դմանիսի) գյուղում զբոսաշրջության ծրագրի շրջանակներում կառուցվել են զբոսաշրջային արահետներ, հայտնում է Դմանիսիի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:
Ըստ տեղեկության, զբոսաշրջային արահետներ կկառուցվեն նաև Վարդիսուբանի գյուղից Մաշավերի գյուղ տանող ուղղությամբ։
«Զբոսաշրջային վայրերը միավորող տուրիստական արահետների և ճամփեզրերի ենթակառուցվածքային նախագծի ավարտից հետո այցելուները հնարավորություն կունենան տեսնելու Դմանիսիի համայնապատկերային տեսարանները, ինչը զգալիորեն կբարելավի զբոսաշրջության զարգացումը տարածաշրջանում»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Ենթակառուցվածքային ծրագրերը ֆինանսավորվում են տեղական բյուջեից։