Եվրամիությունը հայտարարություն է տարածել ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր Նիկա Գվարամիայի գործով Վրաստանի վերաքննիչ դատարանի որոշման վերաբերյալ և ընդգծել, որ ուշադիր հետևում է նշված գործին։
ԵՄ-ի հայտարարության մեջ ասվում է, որ Եվրամիությունը չի մեկնաբանում մի շարք գործեր, սակայն կրկին ընդգծել է, որ Գվարամիայի գործի առնչությամբ խնդիրներ են բարձրաձայնվել, այդ թվում՝ հանրային պաշտպանի կողմից։
ԵՄ-ն նաև հայտարարել է, որ պատրաստ է աջակցել Վրաստանին տասներկու առաջնահերթությունների կատարման հարցում, որպեսզի երկիրը կարողանա արդարացնել իր քաղաքացիների հույսերը եվրոպական նկրտումների վերաբերյալ։
«Այս կապակցությամբ մենք ցանկանում ենք հիշեցնել ձեզ, որ ազատ, պրոֆեսիոնալ, բազմակարծիք և անկախ լրատվամիջոցների միջավայր ապահովելու համար անհրաժեշտ են առավել հաստատակամ ջանքեր, հատկապես՝ ապահովելու համար, որ լրատվամիջոցների սեփականատերերի դեմ քրեական դատավարությունները համապատասխանեն ամենաբարձր իրավական չափանիշներին», Եվրահանձնաժողովի սահմանած առաջնահերթություններին»,- ասված է հայտարարության մեջ։
ԵՄ-ն նաև նշել է, որ կշարունակի աջակցել Վրաստանի իշխանություններին դատական համակարգի բարեփոխման հարցում՝ կենտրոնանալով անկախության, թափանցիկության և դատական ընթացակարգերի որակի վրա, որոնք անհրաժեշտ են օրենքի գերակայությունը պաշտպանելու համար:
Ի դեպ, Թբիլիսիի վերաքննիչ դատարանն որոշել է, որ Գվարամիային քրեական օրենսգրքի 220-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքը, որ նախատեսում է ազատազրկում 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում, մնում է ուժի մեջ։
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է Գվարամիային բանտում թողնելու փաստին և նշել, որ այն ժամանակ, երբ Վրաստանի հավատարմությունն անաչառ դատական համակարգին ու ԶԼՄ-ների բազմակարծությանը հատուկ քննության առարկա է՝ Գվարամիայի շարունակվող ազատազրկումը վտանգի տակ է դնում վրաց ժողովրդի հստակ ընտրությունը և վրաց առաջնորդների հայտարարած նպատակը՝ ավելի անվտանգ, ժողովրդավարական, եվրոպական ապագա:
Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան կոչ է անում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին` օգտվել իր սահմանադրական իրավունքից և ազատություն շնորհել Գվարամիային։
Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը, արձագանքելով Վրաստանի ընդդիմադիր «Մթավարի արխի»-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի գործով վերաքննիչ դատարանի այսօրվա որոշմանը, ասել է, որ որոշումը կասկածի տակ է դնում Վրաստանի եվրոպական ուղին։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին գործի վերաբերյալ ասել է. «Նախագահը լռում է»:
«Նախագահը լռում է». Զուրաբիշվիլին՝ Գվարամիային ներում շնորհելու մասին
Մեդիապաշտպանության կոալիցիան Զուրաբիշվիլիին կոչ է արել ներում շնորհել Գվարամիային