Վրաստանում 2022 թվականի հոկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, գնաճը կազմել է 0,5 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 10,6 տոկոս։
2022 թվականի հոկտեմբերին բազային գնաճի ցուցանիշը, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, կազմել է 7,3 տոկոս, իսկ տարեկան բազային գնաճն առանց ծխախոտի ևս 7,3 տոկոս է։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հոկտեմբերին Վրաստանում հատկապես թանկացել են հետևյալ ապրանքները.
- եգիպտացորենի ալյուր՝ 76,1 տոկոսով,
- խտացրած կաթ և կաթ պարունակող մթերքներ՝ 39,8 տոկոսով,
- վաֆլի կրեմով՝ 39,3 տոկոսով,
- տորթ՝ 38,6 տոկոսով,
- մանդարին՝ 36,7 տոկոսով,
- ցորենի ալյուր՝ 36 տոկոսով,
- մարգարին՝ 35,6 տոկոսով,
- մանանեխ՝ 34,2 տոկոսով,
- վերմիշել՝ 30,4 տոկոսով: