Ցածր բյուջետային թուրքական Pegasus Airlines ավիաընկերությունը կանոնավոր թռիչքներ է սկսել Անկարա-Թբիլիսի-Անկարա ուղղությամբ՝ Թբիլիսիի միջազգային օդանավակայանից։
Առկա տեղեկություններով՝ ավիաընկերությունը նոր ուղղությամբ կթռչի շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին։
Նշենք, որ 2019-2020 թվականներին Թբիլիսիի միջազգային օդանավակայանից դեպի Անկարա թռիչքներ է իրականացրել Turkish Airlines-ը։
Ներկայումս Pegasus Airlines -ը շաբաթական 17 չվերթ է իրականացնում Թբիլիսիի միջազգային օդանավակայանից Ստամբուլ։
Ավիաընկերությունը նախատեսում է շարունակել նաև կանոնավոր չվերթները դեպի Անթալիա՝ առաջին անգամ ձմեռային սեզոնին: