Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել է, որ մետրոյի «Գոցիրիձե» կայարանի վերականգնման աշխատանքներն ավարտվել են։
Կալաձեն նշել է, որ այժմ «Գոցիրիձե» կայարանը շահագործման հանձնելու ընթացակարգեր է իրականացվում:
«Կայարանը ուղևորներին կընդունի այս ընթացակարգն ավարտվելուն պես»,- ասել է Կալաձեն։
Նշենք, որ մետրոյի «Գոցիրիձե» կայարանի վերականգնման 3,5 մլն լարի արժողությամբ նախագիծը մեկնարկել է 2021 թվականի փետրվարին։ Քաղաքապտն այն ժամանակ նշել էր, որ մետրոյի կայարանը չի կարողանա սպասարկել քաղաքացիներին ընդամենը 3 ամիս, թեև նախագծի իրականացումը հետաձգվել էր մի քանի ամսով։