Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիայի խոսքով, այսօր առաջնային խնդիր է հացի գնի էական բարձրացում թույլ չտալը։
Վրաստանի կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Սոցիալական աջակցության» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով նախատեսվում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական փաթեթը հաշվարկել ինդեքսավորման մեթոդով։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) նախնական տվյալների համաձայն՝ 2022 թվականի սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իրական համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) աճել է 8,8 տոկոսով։
Geostat-ը հրապարակել է երկրում վճարվող աշխատավարձերի մասին նոր զեկույց, որի համաձայն տղամարդկանց աշխատավարձն ավելի բարձր է, քան կանանցը՝ բոլոր պաշտոններում:
Geostat-ի տվյալներով՝ 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանում տրվել է 8 082 շինարարության թույլտվություն, ինչը 8,8 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշին:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) Թբիլիսիի մետրոպոլիտենի 10 կայարանների նորոգման համար կտրամադրի 50 միլիոն եվրո։
Վրաստանի կառավարությունը սկսում է պնդուկի արտադրության խթանման ծրագիր։ Գործադիրի նիստում հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ընդգծելով, որ նախատեսվում է սուբսիդավորել պնդուկի աճեցման և պահպանման համար անհրաժեշտ ապրանքների ինքնարժեքը, որի համար առաջին փուլում կհատկացվի 20 մլն լարի։
Ընդդիմադիր կուսակցությունների՝ արտահերթ նիստ անցկացնելու պահանջը Թբիլիսիի սակրեբուլոն (Քաղաքային խորհուրդ) չի բավարարել։
Թբիլիսիում 40-ամյա քաղաքացին փորձել է առևանգել երկու դեռահասների։ Դեպքը տեղի է ունեցել Թբիլիսիի մետրոպոլիտենի «Վարկեթիլի» կայարանում, հայտնում է «Մթավարի արխի» հեռուստաընկերությունը։