Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանում տրվել է 8 082 շինարարության թույլտվություն, ինչը 8,8 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշին:
Geostat-ի փոխանցմամբ, ընդհանուր առմամբ, թույլտվություններ են տրվել 5391,6 հազար քառակուսի մետր մակերեսով շենքերի կառուցման համար, ինչը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ ավելի է 0,4 տոկոսով։
Մասնավորապես, ըստ Geostat-ի՝ իրականացվելիք շինարարական աշխատանքների 50,8 տոկոսը բաժին է ընկնում Թբիլիսիին, 11,3 տոկոս՝ Մցխեթա-Մթիանեթի շրջանին, 8 տոկոսը՝ Քվեմո Քարթլիին, 6,9 տոկոսը՝ Իմերեթիի շրջանին, 2,2 տոկոսը՝ Սամցխե-Ջավախերթիին:
Տվյալների համաձայն, 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին թույլտվություններ են տրվել բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրների, առևտրի օբյեկտների, հյուրանոցների, արդյունաբերական ձեռնարկությունների, գյուղատնտեսական օբյեկտների և այլ շենքերի կառուցման համար։