Ընդդիմադիր լրագրողներին թույլ չեն տվել մասնակցել պատրիարքարանի ասուլիսին

Վրաստանի ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության նկարահանող խմբին թույլ չեն տվել մասնակցել հոկտեմբերի 28-ին պատրիարքարանում հրավիրված ասուլիսին։

Պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անդրիա Ջաղմաիձեն պարզաբանել է, որ պատճառը նույն հեռուստաընկերության մեկ այլ նկարահանող խմբի նախկին պահվածքն է.

«Ասուլիսներից մեկի ժամանակ, որը տեղի էր ունենում երկրորդ հարկում, որտեղ գտնվում է նաև պատրիարքի գրասենյակը, «Մթավարի արխի»-ի օպերատորն իր լրագրողի հետ անկառավարելիորեն շրջել են բոլոր սենյակներով. նրանք բացել են բոլոր սենյակների դռները և ուսումնասիրել»,- ասել է Ջաղմաիձեն:

«Մթավարի արխի»-ին պատրաստվում է հայտարարություն հրապարակել իր նկարահանող խմբի՝ պատրիարքարան չթողնելու համար։