«Կղվարելի Բագա» կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերության գործադիր տնօրեն Իրակլի Կոնջարիայի խոսքով, ձմռանը հում կաթի գինը կրկին կթանկանա, փոխանցում է Business Press News-ը:
Ըստ Կոնջարիայի՝ պատճառը պարենային ապրանքների ու հավելումների թանկացումն է, որոնց մեծ մասը ներկրվում է։
«Օրական ունենք 35 տոննա հում կաթ, ինչը բացարձակապես անբավարար է պահանջարկի համեմատ։ Եթե անգամ կրկնակի շատ կաթ ունենանք, միևնույն է, չի բավարարվի պահանջարկը։
Այսօր 1 լիտր կաթի բազային գինը 1,80 լարի է, սակայն շահույթի առումով մենք իրականում աճ չունենք, քանի որ կաթի գնի հետ մեկտեղ թանկացել է ինքնարժեքը։ Ակնկալում ենք, որ հում կաթը կթանկանա մինչև երկու լարի»,- ասել է Կոնջարիան: