Ղազախական ուրանի տարանցումը Վրաստանով ենթարկվում է խիստ վերահսկողության

Վրաստանի տարածքով ղազախական ուրանի արտահանումը ենթարկվում է խիստ վերահսկողության, իսկ ռադիոակտիվ բեռները սահմանին անցնում են բոլոր համապատասխան ընթացակարգերը։

Այս մասին հայտարարում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը՝ արձագանքելով Ղազախստանի ազգային միջուկային ընկերությանը՝ «Կղազատոմպրոմ»-ին պատկանող արտադրանքը Վրաստանի տարածք ներկրելու մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությանը։

Գերատեսչությունն ընդգծում է, որ վերջին տարիներին Ղազախստանի ուրանի ներմուծման և արտահանման ազգային օպերատորը բազմիցս իր ապրանքները փոխադրել է Վրաստանի տարանցիկ տարածքով։ Վերջին անգամ 2022 թվականի սեպտեմբերի 6-ին, Ադրբեջանից բնական ուրանի խտանյութով բեռնված երկաթուղային վագոնները՝ 787 տոննա ընդհանուր քաշով, Վրաստան են մուտք գործել «Գարդաբանիի» մաքսային անցակետով, որը պետք է հասներ Ղազախստանից Կանադա։

Տվյալների համաձայն, օրենքով սահմանված կարգով վերը նշված բեռն անցել է տարանցիկ ընթացակարգերը, այնուհետև փոխադրման համար տեղակայվել է մաքսային պահեստներից մեկում։

«Պարազաբանում ենք, որ Վրաստանի մաքսային տարածք բերված և տարանցման համար նախատեսված նշված ապրանքների տեղաշարժը վերջին տարիներին իրականացվել է մի քանի անգամ։

Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը ևս մեկ անգամ ընդգծում է, որ Վրաստանի մաքսային սահմանին բոլոր տեսակի ապրանքների հսկողությունը ենթարկվում է խիստ մոնիտորինգի, այդ թվում՝ ռադիոակտիվ հսկողության ենթակա ապրանքների տեղափոխման գործընթացին»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։