Թբիլիսիի Աղմաշենեբելի փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հյուրը փորձել է ինքնասպան լինել՝ պայթեցնելով ձեռքի ռումբը։
Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց, պայթյունի հետևանքով այլ տուժածներ չկան։
Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 229-րդ հոդվածով։ Հանրային վայրում ռումբ պայթեցնելու համար անձը պատժվում է 6-9 տարի ազատազրկմամբ։