Ռուսթավի քաղաքի Մշենեբելթա փողոցում՝ ցեմենտի գործարանի մոտ, մունիցիպալ ավտոբուսը վրաերթի է ենթարկել 4-ամյա երեխային, հայտնում է «Ինֆո Ռուսթավի» հրատարակությունը։
Նշվում է, որ երեխային տեղափոխել են Գարդաբանիի «Ջեո Հոսպիտալ» կլինիկա։
Կլինկայի բժիշկները հայտնել են, որ կլինիկա ընդունվելիս երեխան արդեն մահացած է եղել։ Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։