Սեպտեմբերին Ռուսաստանի Դաշնությունից Վրաստան է փոխանցվել 173 942,2 ԱՄՆ դոլար։
Վրաստանի ազգային վիճակագրության ծառայության (Geostat) տրամադրած տեղեկության համաձայն՝ սեպտեմբեր ամսին Վրաստան գումարային փոխանցումների ծավալը կազմել է 387,177,7 ԱՄՆ դոլար, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է․ օգոստոսին փոխանցումները կազմել են 334 266,1 դոլար։
Սեպտեմբերին գրանցված գումարային փոխանցումների մեծ մասը բաժին է ընկնում ՌԴ-ին, որին հաջորդում է Իտալիան՝ 36 հազար 288 դոլար, Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ 28 հազար 679.2 դոլար, Հունաստանը՝ 18 հազար 451 դոլար, Ղրղզստանը՝ 18 հազար 120 ԱՄՆ դոլար և այլն։