Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով, եվրաինտեգրման խորացմանը զուգահեռ` Վրաստանը պետք է կարողանա պահպանել և զարգացնել աբխազերենը։
«Այսօր, երբ աբխազերենը գտնվում է անհետացման վտանգի առաջ, աբխազերենի օրը պետք է լինի առաջին հերթին մեր՝ աբխազների և վրացիների համար, որովհետև աբխազների գոյատևումն առանց աբխազերենի չի կարող լինել…»,- ասել է նախագահը:
Հարկ է նշել, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ևս արձագանքել է աբխազերենի օրվան: Ղարիբաշվիլիի խոսքով, վրացերենի հետ մեկտեղ` աբխազերենը պաշտպանված է Վրաստանի Սահմանադրությամբ և միասնական լեզվական գանձարանի անբաժանելի մասն է։
Ի դեպ, աբխազերենի օրը Վրաստանում նշվում է 2007 թվականի հոկտեմբերի 27-ից։ 2011 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն աբխազերենը ներառել է վտանգված լեզուների ցանկում։ Ընդգծենք, որ Վրաստանից չվերահսկվող Աբխազիայում խոսում են ռուսերեն։
Աբխազերենի օրվա առթիվ Ղարիբաշվիլին շնորհավորել է Վրաստանի քաղաքացիներին