Հոկտեմբերին Վրաստանի հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) տարբեր քրեական գործերով ձերբակալել է 5 անձի՝ անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու և ապօրինի անձնական նամակագրություն ստանալու մեղադրանքով։
ՀՔԾ-ի կատարած քննությամբ պարզվել է, որ մեղադրյալները տարբեր ժամանակներում իրենց հետ կապի մեջ գտնվող տուժողների մերկ մարմինների լուսանկարներ, տեսագրություններ, ինտիմ և անձնական նամակագրություն են պահել, դրանք տեղադրել սոցիալական ցանցերում, փոխանցել են զոհի հարազատներին ու ընկերներին, իսկ որոշ դեպքերում՝ տեսանյութերը և լուսանկարները օգտագործվել են որպես շանտաժի գործիք՝ տուժողների հետ հարաբերությունները շարունակելու համար։
«ՀՔԾ-ի ձեռք բերած ապացույցների հիման վրա՝ Վրաստանի դատախազությունը ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրել Վրաստանի ՔՕ 157-րդ հոդվածի պրիմա կետով և 159-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով։
Հատուկ քննչական ծառայությունը շարունակում է վերոնշյալ դեպքերի քննությունը»,- նշված է ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության մեջ: