Զեղչեր անձնագիր ստանալու գործընթացում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ստորագրած նոր հրամանագրի համաձայն, ուսանողները, որոնց տրվել է էլեկտրոնային անձը հաստատող (բնակության) վկայական՝ «ուսանող» նշումով և անկոնտակտ շղթայում ուսանողի կարգավիճակի մասին տեղեկատվության պարունակությամբ, կազատվեն որոշակի փաստաթղթերի ստանդարտ վճարից` օգտվելով 10 և 5 տոկոս զեղչերից:

Վրաստանի Արդարադատության տան փոխանցմամբ, զեղչերը կգործեն ինչպես անձը հաստատող փաստաթուղթ վերցնելու, այնպես էլ կենսաչափական անձնագիր վերցնելու դեպքում։

«Ուսանողը նույնականացման քարտի համար պետք է վճարի ստանդարտ գնից 10 տոկոսով պակաս. օրինակ, եթե ուզում է ծառայությունը ստանալ 10 աշխատանքային օրում, ստանդարտ 60 լարիի փոխարեն վճարելու է 50 լարի, իսկ կենսաչափական անձնագիր ստանալու համար 150 լարիի փոխարեն կվճարի 142 լարի և 50 թեթրի՝ ստանդարտ վճարից 5 տոկոս պակաս»,- հայտնել են Արդարադատության տնից:

Այս տեղեկության հետ մեկտեղ, գործակալությունը նշել է փաստաթղթերի ստանդարտ արժեքները՝ սպասման ժամկետների հետ միասին, ըստ որի՝ էլեկտրոնային նույնականացման քարտի ընդունման դեպքում սահմանվում են ստանդարտ արժեքը և ժամկետները՝

  • 10 աշխատանքային օրը՝ 60 լարի,
  • 5 աշխատանքային օրը՝ 80 լարի,
  • 3 աշխատանքային օրը՝ 100 լարի,
  • 2 աշխատանքային օրը՝ 120 լարի,
  • նույն օրը՝ 150 լարի:

Կենսաչափական անձնագիր ստանալու ժամկետը և վճարը որոշվում են հետևյալ կերպ.

  • 10 աշխատանքային օրը՝ 150 լարի,
  • 5 աշխատանքային օրը՝ 180 լարի,
  • 3 աշխատանքային օրը՝ 225 լարի,
  • 2 աշխատանքային օրը՝ 300 լարի։