Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ցավակցություն է հայտնել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից Իրակլի Խախուբիայի մահվան կապակցությամբ:
Ղարիբաշվիլին նշել է, որ ի դեմս Խախուբիայի՝ իշխող քաղաքական թիմը, խորհրդարանը և ամբողջ վրաց հասարակությունը կորցրեց իսկական հայրենասեր, բարձրակարգ մասնագետ և պատվավոր անձնավորություն։
«Խոր վշտով ընդունեցի Վրաստանի խորհրդարանի անդամ պարոն Իրակլի Խախուբիայի մահը։
Իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում պարոն Իրակլիի ընտանիքի անդամներին, հարազատներին ու գործընկերներին»,- նշված է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջում տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Խախուբիային մահացած են գտել Թբիլիսիի իր տանը։