Վրաստանում կապի հանձնաժողովի հրապարակած տվյալներով` մեկ գիգաբայթ (ԳԲ) ինտերնետի միջին գինը 2021-ին կազմել է 77 թեթրի:
Եվրահանձնաժողովը զեկույց է հրապարակել Եվրամիության հեռահաղորդակցության ոլորտի վերաբերյալ, որում ներկայացված են շարժական ինտերնետի գները անդամ 27 երկրներում. 1 գիգաբայթ ինտերնետ փաթեթի ձեռքբերման գները սկսվում են 3,22 եվրոյից և տատանվում են մինչև 14,69 եվրո։
Զեկույցի համաձայն՝ ինտերնետն առավել հասանելի է Ռումինիայում, Սլովենիայում, Շվեդիայում, Իսպանիայում, Լեհաստանում և Էստոնիայում։
1 ԳԲ ինտերնետ փաթեթի գները ԵՄ-ում բախշվում է հետևյալ կերպ.
- մատչելի խումբ՝ 3,22 եվրո,
- համեմատաբար մատչելի խումբ՝ 4,69 եվրո,
- համեմատաբար թանկ խումբ՝ 8,88 եվրո,
- լյուքս դասի խումբ՝ 14,69 եվրո:
Նշված վիճակագրության մեջ խոսքն ուղղակիորեն 1 գիգաբայթանոց ինտերնետ փաթեթի գնման մասին է, այլ ոչ թե բազմաթիվ գիգաբայթ պարունակող փաթեթի։