Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում ասֆալտապատման աշխատանքների երկրորդ փուլն է ընթանում Քարծեփ-Ափնյա կապող ճանապարհի հատվածում։
Այս տեղեկությունը տարածել է Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:
Նշվում է, որ մոտալուտ ձմռանն ընդառաջ բարեկարգվում են ճանապարհային ենթակառուցվածքները: Աշխատանքները կատարում է «Ջավախավտոգազ» ընկերությունը։