Հոկտեմբերի 25-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի կրթության և գիտության (ԿԳ) հանձնաժողովի ղեկավար Գիորգի Ամիլախվարիի հետ, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը:
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են կրթության և գիտության ոլորտում համագործակցության ընդլայնման հարցում Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների ունեցած դերակատարությանը։
«Ընդգծվեց երկու պետությունների միջև գիտակրթական ծրագրերի զարգացման և խորացման անհրաժեշտությունը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: