Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո գլխավոր դատախազությունը հանձնարարել է շրջանային դատախազությանը և Սոխումիի դատախազությանը` ուսումնասիրել Աբխազիայի տարածքում այն պարենային ապրանքների վաճառքը, որոնց պիտակին Վրաստանի քարտեզ կա` Աբխազիան Վրաստանի կազմում ներառված։
Ըստ հավաստի աղբյուրների, ստուգման է ենթակա Աբխազիայում վրացական գինիների վաճառքը, նաև 7-րդ դասարանի աշխարհագրության դասագրքերը, որոնց շապիկին պատկերված է Վրաստանի դրոշը։
Նշենք, որ Աբխազիայի մթերային խանութում պիտակի վրա վրացական դրոշով ապրանքների լուսանկարները մի քանի օր առաջ հրապարակվել են սոցիալական ցանցերում։