Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության աշխատակիցները, եկամուտների ծառայության մաքսային վարչության ներկայացուցիչների աջակցությամբ, բացահայտել են վրաց-թուրքական «Սարփի» մաքսային անցակետով մեծ քանակությամբ չհայտարարագրված ապրանքների ներմուծման երկու փաստ։
Եկամուտների ծառայության տվյալներով՝ հետաքննությունը պարզել է, որ մի դեպքում Թուրքիայից Ադրբեջանի քաղաքացին մաքսային հսկողությունից գաղտնի 15 հազար 762 լարի արժողությամբ 12 դեղ է բերել Վրաստան, մյուս դեպքում՝ Վրաստանի քաղաքացին Թուրքիայից փոիձել է գաղտնի Վրաստան բերել 56 հազար լարի արժողությամբ ոսկյա զարդեր։
Հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (5-ից 7 տարի ազատազրկում)։