ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Նեդ Փրայսի խոսքով, Վրաստանի կառավարության գործողությունները հետընթաց են առաջացրել։
Փրայսը նշել է, որ ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել քաղաքական գործիչների և հասարակության մի հատվածի որոշ մտահոգիչ հայտարարությունների կապակցությամբ։
«Մենք մտահոգություն ենք հայտնել կառավարության որոշ գործողությունների վերաբերյալ։ Կառավարության գործողությունները, ներառյալ կարևոր ժողովրդավարական բարեփոխումների կասեցումը կամ հետաձգումը, հետընթաց են առաջացրել: Նրանք հետընթաց են ստեղծել վրաց ժողովրդի՝ ԵՄ անդամակցության հստակ, անպարտելի ձգտման համար, իսկ ավելի լայն առումով՝ եվրատլանտյան ձգտումների համար: Մեզ անհանգստացնում են այդ գործողությունները, քանի որ դրանք խորացրել են նաև վրացական հասարակության բևեռացումը՝ եվրաատլանտյան ինտեգրման հիմնական խնդիրների շուրջ համախմբվելու փոխարեն», — ասել է Փրայսը։
Ըստ նրա, Վրաստանում կա բևեռացվածության մի մակարդակ, որը լավ բանի չի հասցնի երկրին։
Փրայսը կոչ է արել Վրաստանին՝ ապացուցել իր հավատարմությունը ԵՄ ինտեգրմանը` իրականացնելով բարեփոխումներ, որոնք անհրաժեշտ են այդ ճանապարհով առաջ շարժվելու համար։