«Ալֆա» վաշտը ՆԱՏՕ-ի 2-րդ մակարդակի համատեղելիության նախապատրաստություն է անցնում

Վրաստանի պաշտպանության (ՊՆ) ուժերի 1-ին հետևակային բրիգադի 12-րդ թեթև հետևակային գումարտակի «Ալֆա» վաշտը իրավիճակային պարապմունք է անցկացրել Վազիանի ուսումնավարժական բազայում, հայտնում է Վրաստանի ՊՆ-ն:

Նշվում է,որ իրավիճակային ուսուցման նպատակն է նախապատրաստվել ՆԱՏՕ-ի 2-րդ մակարդակի (NEL-2) գնահատմանը ՆԱՏՕ-ի գործառնական կարողությունների հայեցակարգի գնահատման և հետադարձ կապի ծրագրի շրջանակներում (OCC E&FP):

«Դիտորդ-վերահսկիչների խումբը դրական է գնահատել անձնակազմի և հրամանատարական օղակի գործողությունները։ Այս ծրագիրը ղեկավարում է Վրաստանի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի J-7 ռազմական կրթության և մարտական ​​պատրաստության վարչության մարտական ​​պատրաստության բաժինը։

12-րդ գումարտակի «Ալֆա» վաշտը 2019 թվականին առաջին անգամ ավարտեց ՆԱՏՕ-ի 2-րդ մակարդակի (NEL-2) գնահատումը և ստացավ ՆԱՏՕ-ի ուժերի համատեղելիության վկայական: Ներկա պահին ստորաբաժանումը պատրաստություն է անցնում ՆԱՏՕ-ի ուժերի հետ համատեղելիության առումով»,- նշված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: