Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեի հետ։ Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող զարգացումներով պայմանավորված Հայաստանի և Վրաստանի համար առկա արտաքին քաղաքական մարտահրավերներին և դրանց վերաբերյալ պարբերական մտքերի փոխանակման անհրաժեշտությանը։
Այս համատեքստում ընդգծվել է երկու երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջև շփումների ակտիվացման կարևորությունը։