Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել Թուրքիայի չորս քաղաքացու՝ սպանության փորձի, ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու և առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելու համար։
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը բացահայտել է բուժքրոջ կեղծ վկայական տալու փաստ։
Վրաստանի Գուրջաանի մունիցիպալիտետում հետաքննություն է սկսվել 7-ամյա դպրոցականի նկատմամբ համադասարանցիների և ուսուցչի կողմից հնարավոր բռնության դեպքի առթիվ:
Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիայի խոսքով, նախարարությունն ակտիվորեն աջակցում է ֆերմերներին իրենց արտադրանքը տարբեր երկրներ արտահանելու համար։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2022 թվականի ընթացքում Վրաստանից արտահանվել է 590 մլն դոլարի՝ 58 հազար ավտոմեքենա. նախորդ տարվա համեմատ ավտոմեքենաների արտահանման ծավալն աճել է 75 տոկոսով։
Ախալքալաքի կենտրոնական փողոցներում և հարակից տարածքներում կատարվում են հետիոտնային արահետների, մայթերի, թեքահարթակների եզրաքարերի խճապատում:
Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան դիմում է Վրաստանի Սահմանադրական դատարան՝ հնարավորինս սեղմ ժամկետներում քննարկելու երկրի օմբուդսմենի պաշտոնը ստանձնելու համար ներկայացված հայցերը, քանի որ կարծում է՝ հապաղումը կարող է բերել անկանխատեսելի հետևանքների։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Վրաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է։
Թբիլիսիի քաղաքային դատարանը Վակեի այգում տեղի ունեցած ողբերգության գործով ձերբակալված 9 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել ազատազրկումը. որոշումը կայացրել է դատավոր Միխեիլ Ջինջոլիան։
Թեթրիծկղարո-Դաղեթի-Տոպանի-Բոլնիսի հանրապետական նշանակության ավտոճանապարհի 6 կմ-անոց հատվածի վերականգնումը ավարտման փուլում է:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային հանդիպում է ունեցել պաշտպանության նախարար (ՊՆ) Ջուանշեր Բուրճուլաձեի և գերատեսչության մի խումբ պաշտոնյաների հետ:
Այսօր Վրաստանի կառավարության և գերմանական վերակառուցման վարկային բանկի (KFW) միջև ստորագրվել է «Տնտեսության կայունացում․ էներգետիկայի ոլորտի բարեփոխումների աջակցության մասին» համաձայնագիրը, որի շրջանակներում Վրաստանին կհատկացվի 27 միլիոն եվրո։
Եվրախորհրդարանն աջակցել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի և Վրաստանի օկուպացված տարածքներում տրված փաստաթղթերով ԵՄ տարածք մուտք գործելն արգելող բանաձևին։