Վրաստանի Գուրջաանի մունիցիպալիտետում հետաքննություն է սկսվել 7-ամյա դպրոցականի նկատմամբ համադասարանցիների և ուսուցչի կողմից հնարավոր բռնության դեպքի առթիվ:
Տվյալների համաձայն, դեպքը տեղի է ունեցել մոտ մեկ ամիս առաջ։
Երեխայի մայր Էկա Գոգինաշվիլին պատմել է, որ դասընկերները որդու՝ Նիկոլասի կոկորդին մետաղալար են պահել, որպես ապացույց մայրը կիսվել է կոկորդին հստակ կտրվածք երևող լուսանկարով։
«Երեխաների միջև տարաձայնություն է եղել։ Համադասարանցիները տղայիս կոկորդին մետաղալար են դրել, նա լացել է, գրեթե խեղդվելիս է եղել, ապտակել են: Ուսուցիչը ականատես է եղել այս իրավիճակին, նույնիսկ նա բռունցքով հարվածել է Նիկոլասի դեմքին»,- ասել է Գոգինաշվիլին։
Հետաքննություն է սկսվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով, որը վերաբերում է բռնությանը։