Հոկտեմբերի 19-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի «Միացյալ ազգային շարժում – «Ուժը միասնության մեջ է» միասնական ընդդիմություն խմբակցության ղեկավար Խաթիա Դեկանոիձեի հետ, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և առկա մարտահրավերներին։
«Այս համատեքստում ՀՀ դեսպանը ներկայացրեց ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարին