Վրաց իրավապահները, Վրաստանի Մարտվիլի շրջանի Սալխինի գյուղի մենաստանում, սարկավագ Գիորգի Ջախուայի տնից առգրավել են կանեփ և հրազեն: Այս մասին «Գիրչի» կուսակցության Քութաիսիի գրասենյակում հայտարարել է ինքը՝ սարկավագը:
Գիորգի Ջախուայի խոսքերով, դեպքը տեղի է ունեցել հունվարի 17-ի երեկոյան: Սարկավագը պնդում է, որ կանեփը օգտագործել է որպես դեղ: «Հեպոտետ C, B կատեգորիայի շաքարային դիաբեդ, լյարդի չարորակ ուռուցք և խոլեցեստիտ ունեմ, այդ պատճառով կանեփ եմ օգտագործում: Ընդհանրապես դեղորայք չեմ օգտագործում»,- հայտարարել է սարկավագը:
Վերջինս իրավապահներին մեղադրում է իրավասությունները չարաշահելու մեջ: Ջախուայի խոսքերով, ոստիկանները նրան ստիպել են առգրավված կանեփի հետ լուսանկարվել: Ինչ վերաբերվում է զենքին` սարկավագը ասել է, որ դա հնության արժեք ունի: