Վրաստանի ներքին գործերի (ՆԳ) փոխնախարար Գիորգի Բութխուզը մասնակցել է Ախալքալաքի մունիցիպալիտետի Վաչիանի գյուղի ոստիկանության նոր շենքի բացմանը, հայտնում են ՆԳՆ-ից:
Նշվում է, որ փոխնախարարը ծանոթացել է ոստիկանության նոր շենքի հարմարություններին և շնորհավորել աշխատակիցներին՝ ժամանակակից չափանիշներին համապատասխանող ոստիկանության շենքում իրենց գործունեությունը շարունակելու կապակցությամբ։
Ոստիկանության Վաչիանիի բաժնում աշխատող իրավապահները կսպասարկեն Ախալքալաքի մունիցիպալիտետի 19 գյուղի և մոտ 11 հազար քաղաքացու։
Ի դեպ, Վաչիանիում մինչ այդ ոստիկանության շենք չկար։
«Ժամանակակից ստանդարտներով նորակառույց շենքը հագեցած է նորագույն սարքավորումներով։ Շենքն ունի աշխատատեղ՝ հետախույզների ու քննիչների համար, սենյակներ հարցաքննության, նույնականացման և ապացույցների պահպանման համար, նաև` աշխատակիցների համար նախատեսված հանգստի սենյակ ու մարզասրահ։
Շենքը հարմարեցված է հատուկ կարիքներ ունեցող հաշմանդամների համար»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: