Ուկրաինան պատժամիջոցներ է կիրառել Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի ընտանիքի անդամների նկատմամբ։ Հրամանագիրը հրապարակել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Հոկտեմբերի 19-ին հրապարակված փաստաթղթի համաձայն՝ պատժամիջոցները կտարածվեն Իվանիշվիլիի եղբոր՝ Ալեքսանդրե Իվանիշվիլիի և նրա կնոջ՝ Քեթևան Խարաիձեի, Իվանիշվիլիի զարմիկ Ուչա Մամացաշվիլիի և վերջինիս որդու՝ Տիտե Մամացաշվիլիի վրա:
Ի դեպ, պատժամիջոցները վերաբերում են ևս երեք վրացու՝ Փոթիի նավահանգիստի, «Գալֆի» գազալցակայանների ցանցի և այլնի սեփականատեր, գործարար Դավիթ Իակոբաշվիլիին, նաև Ալեքսանդրե և Գիորգի Ջափարիձեներին։
Պատժամիջոցները ներառում են ակտիվների սառեցում, տնտեսական գործունեությամբ զբաղվելու և Ուկրաինայի տարածքում գործունեություն ծավալելու արգելում ու տնտեսական այլ սահմանափակումներ։
Հրամանն ուժի մեջ է մտել հրապարակումից անմիջապես հետո։