Ցածր բյուջետային թուրքական Pegasus Airlines ավիաընկերությունը կանոնավոր թռիչքներ է սկսում Անկարա-Թբիլիսի-Անկարա ուղղությամբ:
Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության տվյալներով՝ գործակալությանը թուրքական ավիաընկերության ներկայացրած թռիչքային հայտի համաձայն՝ Անկարա-Թբիլիսի-Անկարա ուղղությամբ թռիչքները կիրականացվեն 2022 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 2023 թվականի մարտի վերջը, շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի։
«Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հոկտեմբերի 19-ին Pegasus-ին տրամադրել է նշված ուղղությամբ գործունեություն ծավալելու թույլտվություն։
Նշենք, որ Անկարայի և Թբիլիսիի միջև թռիչքները 2019-2020 թվականներին իրականացրել է Turkish Airlines ավիաընկերությունը, սակայն Covid-19 համաճարակի հետ կապված սահմանափակումների պատճառով դրանք հնարավոր չի եղել շարունակել»,- նշել են Քաղաքացիական ավիացիայի գործակալությունից:
Pegasus Airlines թուրքական էժան ավիաընկերություն է: Իրականացնում է կանոնավոր և չարտերային ուղևորափոխադրումներ Եվրոպայում և Թուրքիայում։ Հիմնական բազան Սաբիհա Գյոքչենի միջազգային օդանավակայանն է։ Նախկինում չարտերային գործընկեր է եղել իռլանդական Aer Lingus ավիաընկերության համար: