Թբիլիսիի պետական համալսարանում՝ ռեկտորի պաշտոնակատարի ընտրություններին զուգահեռ, ուսանողները բողոքի ակցիա են անցկացնում:
Ուսանողները հավաքվել են համալսարանի առաջին մասնաշենքում և բողոքում են ընթացիկ գործընթացի դեմ։ Ուսանողների խոսքով, ընտրությունները լեգիտիմ չեն, և իրենք թույլ չեն տալու գիտխորհրդին այդ գործընթացն անցկացնել։
«Պահանջում ենք փոխել դասախոսի ընտրության կարգը, 6 ամիս է՝ դա ենք պահանջում, բայց ոչ Գիորգի Շարվաշիձեն, ոչ էլ վարչակազմի ներկայացուցիչները երկու ամիս ողջամիտ դիրքորոշում չեն ցուցաբերել, ոչ մի արդյունավետ քայլ չի արվել, ռեկտորին պետք է ընտրի 38 հոգուց բաղկացած գիտխորհուրդը, նրան պետք է ընտրի ողջ պրոֆեսորադասախոսական կազմը, ընտրությունները պետք է անցնեն ժողովրդավարական պայմաններում։ Այն, ինչ այսօր այստեղ կատարվում է, ընտրություն չէ, նրանք ունեն մեկ թեկնածու, և ոչ ոք չէր ցանկանա մասնակցել այս ֆարսին, քանի որ ընտրությունների արդյունքները կանխորոշված են»,- ասել են ուսանողները:
Նշենք, որ ԹՊՀ ռեկտորի պաշտոնակատարի թեկնածություն է առաջադրել միայն մեկ թեկնածու՝ Ջաբա Սամուշիան։