Վրաստանի կրթության կառավարման տեղեկատվական համակարգի (EMIS) տվյալների համաձայն՝ 2022-2023 ուսումնական տարվա սկզբից մինչև սեպտեմբերի 30-ը 1 462 ուսանողի կարգավիճակ դադարեցվել է:
EMIS-ի տվյալները, սակայն, ցույց չեն տալիս, թե այդ ուսանողներից քանիսի կարգավիճակն է կասեցվել ուսման վարձը չվճարելու պատճառով:
Նշենք, որ վերջին շրջանում մի շարք համալսարանների ուսանողներ ցույցեր են կազմակերպում` Վրաստանի կառավարությունից պահանջելով ուսանողական հանրակացարան կառուցել: