Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 13 612,2 մլն դոլար, ինչը 35,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Դրանից 4 097.2 մլն դոլար կազմում է արտահանումը, իսկ ներմուծումը` 9 515.0 մլն դոլար։
Վրաստանի բացասական առևտրային հաշվեկշիռը 2022 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 5 417,8 մլն դոլար, ինչը կազմել է արտաքին առևտրաշրջանառության 39,8 տոկոսը։
2022 թվականի 9 ամիսներին տասը խոշորագույն արտահանող երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր արտահանման մեջ կազմել է 79,7 տոկոս. արտահանողների առաջատար եռյակը ձևավորվել է հետևյալ կերպ՝ Չինաստան (574,8 մլն դոլար), Ադրբեջան (488,6 մլն դոլար) և Ռուսաստան (473,2 մլն դոլար)։
Նույն ժամանակահատվածում ներմուծում է կատարվել Թուրքիայից՝ 1681,8 մլն դոլար, Ռուսաստանից՝ 1,243,6 մլն դոլար և Չինաստանից՝ 829,3 մլն դոլար։