Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին հանդիպում է ունեցել ՀՀ նորանշանակ դեսպան Աշոտ Սմբատյանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են կրթության և գիտության ոլորտում առկա և ապագա համագործակցության խորացման հարցերը։
Միխայիլ Չխենկելին շնորհավորել է Աշոտ Սմբատյանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել աշխատանքում։
Նախարարն ընդգծել է, որ առաջիկայում նախատեսվում է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի այցը Վրաստան։ Այցի ընթացքում կստորագրվի համագործակցության նոր հուշագիր, որի շրջանակներում կիրականացվեն համատեղ ծրագրեր միջնակարգ ու բարձրագույն կրթության ու գիտության ուղղությամբ։
Միխեիլ Չխենկելիի խոսքով, ՄԱԿ-ի Տնտեսական հանձնաժողովի (UNECE) աջակցությամբ Կիպրոսում կազմակերպված նախարարական նիստի շրջանակներում ինքը հնարավորություն է ունեցել անձամբ հանդիպել հայ գործընկերոջը և քննարկել Վրաստան այցի մանրամասները: