Վրաստանի փոխվարչապետ Կախա Կալաձեն արձագանքել է իր` Թբիլիսիի քաղաքապետ դառնալու մասին տարածվող լուրերին: Էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ իշխող թիմում այդ հարցը առայժմ չի քննարկվել:
«Մեր թիմում այդ մասին խոսակցություն չի եղել, առայժմ շուտ է: Մինչ ընտրությունները շատ գործ ունենք անելու և երբ դրա ժամանակը գա իհարկե կհայտարարվի թեկնածուի անունը»,- հայտարարել է Կալաձեն: