Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի դե ֆակտո խորհրդարանը միաձայն կողմ է քվեարկել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի համաձայնագրին միանալու մասին» (ԵԱՏՄ) օրինագծին։
«Նշված օրենքի ընդունումը Հարավային Օսիայի մաքսային մարմիններին թույլ կտա ներդնել ժամանակակից մաքսային գործառնություններ և տեխնոլոգիաներ»,- ասել է դե ֆակտո խորհրդարանի պատգամավոր, օրինագծի նախաձեռնող Արսեն Կվեզերովը։
Նշենք, որ Ռուսաստանի և Հարավային Օսիայի դե ֆակտո կառավարության միջև ինտեգրման և դաշինքի մասին համաձայնագիրը, որը նախատեսում է կողմերի միջև համագործակցություն և ինտեգրում նաև մաքսային ոլորտում, ստորագրվել է 2015 թվականին:
Աբխազիան ՌԴ-ի հետ քննարկել է «Միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի» վերսկսման հարցը
Հվ. Օսիայում գումար չունեն Պուտինի անվամբ փողոցի բարեկարգման համար