ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Քինզինգերը հայտարարել է, որ ուզում է՝ Վրաստանի կառավարությունը խոսի այն մասին, թե որքան վտանգավոր է Ռուսաստանը Վրաստանի համար։
Քինզինգերը ևս մեկ անգամ կրկնել է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում Վրաստանին ներքաշել պատերազմի մեջ:
«Վրաստանում ես լսել եմ, որ կան ուժեր, որոնք պնդում են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Վրաստանին ցանկանում է ներքաշել պատերազմի մեջ։ Դա ճիշտ չէ։
Նորից կրկնում եմ՝ Ամերիկան չի խնդրում Վրաստանին պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ»,- ասել է Քինզինգերը։