Եվրամիությունը հայ-ադրբեջանական սահմանին տեղակայելու նպատակով 40 հոգանոց դիտորդական խումբը կուղարկի Վրաստանից:
Սեպտեմբերին Հայաստանից Վրաստան է փոխանցվել 9 մլն դոլար, ինչը անցյալ տարվա ցուցանիշի համեմատ ավել է 677 տոկոսով։
Դեպի Թբիլիսի չվերթներ կսկսի իրականացնել մոլդովական Air Moldova ընկերությունը:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի բացառում, որ Վրաստանը հնարավոր է վերանայի Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի պայմանները:
Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին անդրադառնալով նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի բարձրացրած թեմային՝ ասել է, որ այսօր Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը վերանայելու անհրաժեշտություն չկա։
Վրաստանի Ռուսթավի քաղաքում պիտբուլ ցեղատեսակի շունը կծել է չորս մարդու:
Կախեթիում՝ Ծինանդելիի Ճավճավաձեի թանգարան-կալվածքում, անցկացվել է «Ջազի և գինու» վեցերորդ փառատոնը։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ողջունել է Ուկրաինային և Մոլդովային ԵՄ թեկնածու երկրների կարգավիճակ, իսկ Վրաստանին եվրոպական հեռանկար տրամադրելու որոշումը։
Ուկրաինական պատերազմի ֆոնին ԱՄՆ-ը փորձում է Վրաստանին տրամադրել այն ամենը, ինչ անհրաժեշտ է իր ինքնիշխանությունն ու անվտանգությունն ամրապնդելու համար, «Ամերիկայի Ձայն»-ի վրացական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Բոնի Ջենկինսը։
Դավիթ Սուլաձեն լքել է Ռուսթավիի սակրեբուլոյի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) խմբակցությունը, դուրս եկել նաև կուսակցության շարքերից և միացել ընդդիմադիր «Լելո» կուսակցությանը:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Ռուսաստանից Վրաստան նավթի ներկրումը գրեթե քառապատկվել է։
Եվ վերջում՝ հոկտեմբերի 18-ին Վրաստանում կպահպանվի անձրևոտ և մառախլապատ եղանակը. օդի ջերմաստիճանը հարթավայրային և բարձր գոտիներում ցերեկը կլինի +18, +23 աստիճան: