Թբիլիսիում և Բաթումիում Defending Ukraine («Պաշտպանել Ուկրաինան») խորագրով ակցիաներ են անցկացվել։
Ակցիան ամբողջ աշխարհում տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին, սակայն ուկրաինացի ակտիվիստները Վակեի այգում տեղի ունեցած ողբերգության պատճառով թբիլիսյան ակցիան տեղափոխել են կիրակի։
Ցուցարարները մայրաքաղաքի Ազատության հրապարակում պարզել են Ուկրաինայի դրոշը, կատարել Վրաստանի և Ուկրաինայի օրհներգերը, հրապարակում անվտանգության խորհրդանշական շրջան կառուցել։
Ակցիայի ուղերձն է՝ «Ինչպես մենք պաշտպանում ենք Ազատության այս հուշարձանը, այնպես էլ Ուկրաինայի քաջարի պաշտպաններն ու հերոսներն ամեն օր պաշտպանում են քաղաքակիրթ աշխարհն ահաբեկչական Ռուսաստանից»։