Թբիլիսիի Վակեի այգում հոսանքահարվելու հետևանքով տուժած 13-ամյա տղան հոկտեմբերի 16-ին դուրս է գրվել կլինիկայից։
«Նյու Հոսպիտալ» մանկական առողջության կենտրոնի ղեկավար Դավիթ Ցիբաձեի խոսքով, դեռահասի առողջական վիճակը լավ է, նա կարող է վերականգնողական փուլն անցնել տանը։
Նշենք, որ հոկտեմբերի 13-ին 13-ամյա երկու տղաներ Վակեի այգու նորաբաց շատրվան էին մտել ընկած գնդակը հանելու համար և հոսանքահարվել էին. այս պահին երկուսն էլ դուրս են գրվել կլինիկայից։ 13-ամյա Մարիտա Մեփարիշվիլին ջուրն էր մտել՝ օգնելու ընկերներին, վերջինս, սակայն, մահացել է հոսնքարարման հետևանքով: