Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2022 թվականի սեպտեմբերին, օգոստոս ամսվա հետ համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է 0,8 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 11,5 տոկոս:
Այս տարվա սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ էժանացել են հետևյալ ապրանքները.
- բազուկ՝ 15,1 տոկոս,
- կանաչեղեն՝ 14,7 տոկոս,
- սմբուկ՝ 12,7 տոկոս,
- կիտրոն՝ 10,5 տոկոս,
- կաղամբ՝ 9,8 տոկոս,
- գազար՝ 9,3 տոկոս,
- կարտոֆիլ՝ 8,6 տոկոս,
- կիվի՝ 8,1 տոկոս,
- խաղող՝ 3,9 տոկոս: