Վրաստանի հանրային ռեգիստրի 2020 թվականի վերջին տվյալներով՝ Թբիլիսիի շատրվանների բարեկարգման և շահագործման աշխատանքներ իրականացնող «Էկոսերվիս Գրուպ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը Թբիլիսիի քաղաքապետարանն է, իսկ տնօրենը՝ Վախթանգ Նոզաձեն։
Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն, 2022 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում վաճառվել է հասարակական տրանսպորտով երթևեկելու 347 հազար 269 վճարային քարտ, իսկ ստացված գումարը կազմել է 15 մլն 474 հազար 403 լարի։
Վրաստանի խորհրդարանում ստեղծված օմբուդսմենի թեկնածուների գնահատման աշխատանքային խումբն ավարտել է աշխատանքը։ Յուրաքանչյուր թեկնածու գնահատվել է 9 հոգուց բաղկացած խմբի կողմից՝ օգտագործելով չորս չափանիշ՝ 0-ից 10 միավորով, առանց հարցազրույցի:
Ռուսաստանում մասնակի զորահավաքի հայտարարությունից հետո ՌԴ-ի բազմաթիվ քաղաքացիներ մեկնել են հարևան երկրներ, սակայն նրանցից շատերը չեն պատրաստվում այնտեղ մնալ և ծրագրում են տեղափոխվել Եվրոպա։ Եվրոպական երկրներում երկարատև մնալու համար նրանք պետք է կացության թույլտվություն ստանան։
Քվեմո Քարթլիի նահանգապետ Գիորգի Դոխտուրիշվիլիի նախաձեռնությամբ շրջանի բնակչությունն անվճար բժշկական ծառայություններ կստանա։
Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է «Ջավախիշվիլիոբա 2022»-ն անցկացնել Ծիրաքվի գյուղում:
2023 թվականին Վրաստանի 800 հազար թոշակառու կստանա բարձրացված կենսաթոշակ։ Մինչև 70 տարեկան թոշակառուների կենսաթոշակը կբարձրանա 35 լարիով (12 դոլար) և կդառնա 295 լարի (106 դոլար), իսկ 70 և բարձր տարիքի կենսաթոշակառուներինը՝ 65 լարիով և կդառնա 365 լարի (130 դոլար)։
Վրացական մանգանի առևտրային Steel International Trading Company ընկերությունը հրապարակել է 2021 թվականի ֆինանսական հաշվետվությունը, որից պարզ է դառնում, որ վերջին մեկ տարվա ընթացքում ընկերությունն իր եկամուտն ավելացրել է 546 մլն լարիով՝ հասցնելով 710 մլն լարիի։
Գյուղի զարգացման գործակալության տվյալներով, ֆերմերները ագրոքարտերով ձեռք են բերել ավելի քան 31,5 մլն լարիի գյուղատնտեսական ապրանք. մայիսից մինչ օրս ագրոքարտերից օգտվել է ավելի քան 280 հազար ֆերմեր։
Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի (ԹՊՀ) ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնին թեկնածություն է առաջադրել միայն մեկ թեկնածու՝ Ջաբա Սամուշիան։
Հոկտեմբերի 13-ին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ընդունել է «Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի ևս մեկ էսկալացիա» բանաձև, որում եվրոպացի պատգամավորները կոչ են անում Ռուսաստանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել ռուս ընդդիմադիր գործիչ Վլադիմիր Կարա-Մուրզային։
Վրաստանի միրգ ու բանջարեղեն արտահանողների ասոցիացիայի նախագահ Վախթանգ Բեժիտաշվիլին հայտնել է, որ ընթացիկ տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ակնկալվում է միրգ-բանջարեղենի արտահանման 10-15 տոկոս նվազում։