Վակեի այգում՝ շատրվանի ավազանում, էլեկտրահարված երեխայի վիճակը բարելավվել է, հիվանդանոցի բժիշկն ասել է, որ այլ կլինիկա տեղափոխելու կարիք չկա։
«Այս պահին երեխայի վիճակը լավ է, նրան այլևս անհրաժեշտ չէ թոքերի արհեստական շնչառական ապարատ, նա նաև կապ է հաստատել ծնողների հետ։ Քիչ թե շատ վտանգները հաղթահարված են»,- ասել է բժիշկ Դավիթ Ցաբաձեն։
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան տեղեկություն տարածվեց, որ Թբիլիսիի Վակեի այգում՝ մուտքի մոտ, շատրվանների ավազան մտած երեխաները հոսանքահարվել են: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հոսանքահարվելու հետևանքով վիրավորված 13-ամյա աղջիկը կլինիկայում մահացել է: