Քվեմո Քարթլիի նահանգապետ Գիորգի Դոխտուրիշվիլիի նախաձեռնությամբ շրջանի բնակչությունն անվճար բժշկական ծառայություններ կստանա։
Ռուսթավիի Բժշկության տան ներգրավմամբ N1 բժշկական ախտորոշիչ կենտրոնի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ հոկտեմբեր ամսին կենտրոնը Քվեմո Քարթլիի բնակչությանն առաջարկում է անվճար բժշկական խորհրդատվություն։
Խորհրդատվությունները կացնակացնեն հոկտեմբերի 15-ին՝ «Անդրկովկասյան բժիշկների լիգան», հոկտեմբերի 22-ին՝ «Էնմեդիցի կլինիկա» բժիշկների թիմը, հոկտեմբերի 27-ին՝ «Ախտորոշիչ կենտրոն»-ի բժիշկների թիմը:
Վերոնշյալ օրերին խորհրդատվությունները կանցկացվեն ժամը 10:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում:
Բժշկական ծառայությունները մատուցվելու են հետևյալ պրոֆիլների բարձր որակավորում ունեցող բժիշկների կողմից.
- ալերգոլոգ,
- սպիրոմետրիա,
- օտորինոլարինգոլոգ,
- գաստրոէնտերոլոգ,
- մաշկաբան,
- ռեաբիլիտոլոգ,
- մանկաբույժ,
- մանկական նյարդաբան,
- էնդոկրինոլոգ,
- անգիոլոգ,
- մեծահասակների նյարդաբան:
Քաղաքացիները կկարողանան օգտվել նաև լաբորատոր և գործիքային հետազոտությունների 50 տոկոսանոց զեղչից՝ կախված բժշկական կարիքներից: