Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը ցավակցում է 13-ամյա աղջկա ընտանիքին, ով երեկ Վակեի այգու շատրվանում հոսանքահարման հետևանքով մահացել է։
«Խորը կսկիծով ցավակցում ենք 13-ամյա Մարիտայի ընտանիքին, ընկերներին և դասընկերներին, միանում ենք ողջ Վրաստանին, սգում այս ողբերգական կորուստը։
Հույս ունենք, որ վիրավորները կապաքինվեն, աղոթում ենք դրա համար»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրությունում։
Երեկ՝ օրվա առաջին կեսին, Թբիլիսիի Վակեի այգու շատրվանի ավազան ընկած գնդակը հանելու համար ջուրը մտած 3 երեխա հոսանքահարվել է, 13 ամյա Մարիտան կլինիկայում մահացել է։
Կարդացեք նաև՝
Հոսանքահարումից տուժած երեխաներից մեկը միացված է արհեստական շնչառության սարքին