Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է «Ջավախիշվիլիոբա 2022»-ն անցկացնել Ծիրաքվի գյուղում:
Վրացի գրող Միխեիլ Ջավախիշվիլիին նվիրված տոնը տեղի կունենա նոյեմբերի 8-ին, ժամը 12-ին. քաղաքապետարանի բյուջեից հատկացվել է 25 հազար 185 լարի, մրցույթը հայտարարվել է հոկտեմբերի 13-ին։
«Ջավախիշվիլիոբա 2022»-ի ընթացքում նախատեսված միջոցառումները հետևյալն են.
- Ծերաքվի գյուղի Միխեիլ Ջավախիշվիլիի թանգարանին հարող բակը կզարդարվի, հիմնականում՝ 20-րդ դարի սկզբի դեկորացիաներով և կներկայացվեն նմանակված գրական սրահներ,
- 12:00-ին վրացի գրողի հուշարձանին ծաղիկների խոնարհում և 20-րդ դարասկզբի «Դիդեբա» օրհներգի կատարում (Հուջաբ անսամբլ),
- 12:10-ին հյուրերը կայցելեն թանգարան, որտեղ նրանց կդիմավորի թանգարանի տնօրենը, կուղեկցի հյուրերին և կներկայացնի թանգարանի պատմությունը,
- 12:40-ին շրջայց թանգարանի բակում, որը զարդարված կլինի տարբեր տպավորիչ զարդարանքներով,
- 13:00-ին կցուցադրվի «Դրվագներ Ջավախիշվիլիի ստեղծագործություններից» մինի ներկայացումը,
- 13:30-ին ելույթ կունենան պաշտոնյաները,
- 13:45-ին ներկայացումից հետո հրավիրված հյուրերը բեմ կբարձրանան և կողջունեն հանդիսատեսին:
Նշենք, որ Ջավախիշվիլիի տոնն ավանդաբար նշվում էր ամեն տարի նրա ծննդավայր Ծերաքվի գյուղում, սակայն 1991 թվականից այս ավանդույթը մոռացության էր մատնվել։ 2015 թվականից, Ջավխիշվիլիի 135-ամյակին նվիված միջոցառմամբ՝ Մառնեուլիի մունիցիպալիտետի նախաձեռնությամբ տոնը վերածնվել է: