Վրաստանի խորհրդարանում ստեղծված օմբուդսմենի թեկնածուների գնահատման աշխատանքային խումբն ավարտել է աշխատանքը։ Յուրաքանչյուր թեկնածու գնահատվել է 9 հոգուց բաղկացած խմբի կողմից՝ օգտագործելով չորս չափանիշ՝ 0-ից 10 միավորով, առանց հարցազրույցի:
Խորհրդարանի կայքում հրապարակվել է, թե որ թեկնածուն քանի միավոր է հավաքել,
- Աննա Աբաշիձե՝ 321,
- Նազի Ջանեզաշվիլի՝ 288,
- Նուգզար Կոխրեիձե՝ 237,
- Գիորգի Բուրջանաձե՝ 231,
- Սերգո Մախարաձե՝ 223,
- Մարիկա Արևաձե՝ 221,
- Թինաթին Արեքվանիա՝ 221,
- Գիորգի Մարիամիձե՝ 171,
- Լելա Գափրինդաշվիլի՝ 166,
- Քեթևան Չաչավա՝ 154,
- Սոփիա Դեմետրաշվիլի՝ 152,
- Նիկոլոզ Նիկոլաձե՝ 105,
- Ալեքսանդրե Կոբաիձե՝ 78
- Իագո Խվիչիա՝ 62,
- Ջեմալ Նաթելաշվիլի՝ 56,
- Լևան Կոկորաշվիլի՝ 53,
- Գիորգի Ցոբեխիա՝ 53,
- Մակա Մինդիաշվիլի՝ 17,
- Եվգենյա Թավաձե՝ 4:
Հանրային պաշտպանի թեկնածուներից 3-ը առաջադրվել են հասարակական կազմակերպությունների կողմից, որոնց թվում են Նազի Ջանեզաշվիլին, Անա Աբաշիձեն և հանրային պաշտպանի տեղակալ Գիորգի Բուրջանաձեն։
Հարկ է նշել, որ օմբուդսմենի ընտրության համար անհրաժեշտ է առնվազն 90 պատգամավորի աջակցություն, որը Վրաստանի խորհրդարանում ոչ մի ուժ չունի:
Ներկայիս օմբուդսմեն Նինո Լոմջարիայի լիազորությունների ժամկետը լրանում է 2022 թվականի դեկտեմբերի 8-ին։ Խորհրդարանը պետք է քվեարկի նոր հանրային պաշտպանի համար մինչև դեկտեմբերի 1-ը: